Նորություններ

now browsing by category

 
Posted by: | Posted on: 22 Մարտի, 2020

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Կրթությունը ամենահզոր զենքն է, որը կարող ենք
օգտագործել աշխարհը փոխելու համար

Կրթությունը պետք է իրականացվի ուսուցման և դաստիարակության միասնականության սկզբունքով՝ զերծ մնալով խտրականությունից ու սահմանափակումներից:
Սովորողին պետք է հնարավորություն ընձեռնվի գործնականում կիրառել ստացած գիտելիքները, հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնել տրամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ինքնուրույն գործունեության և ստեղծագործական ունակությունները:
Նրա մեջ անհրաժեշտ է արմատավորել ժողովրդավարական հարաբերություններ, ուսուցման աշակերտակենտրոն մեթոդներ, բավարարել կրթական բարեփոխումների արդիական պահանջները, բարձրացնել ուսուցման որակը:
Սովորողին հարկավոր է հաղորդակից դարձնել ազգային և համամարդկային արժեքներին, ձևավորել դրանց համադրման և արժևորման կարողություններ, նպաստել սովորողի արժեքային համակարգի կազմավորմանը՝ հանդուրժողականության հիմքերի վրա:
Դաստիարակել աշակերտին այնպես, որ նա ճանաչի իր հայրենիքը, լինի հայրենասեր և անմնացորդ նվիրվածություն ցուցաբերի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Աշակերտը պետք է՝
• գիտակցի հայ ժողովրդի ու հայոց պետության դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, ունենա ազգային մտածելակերպ և ինքնագիտակցություն, լինի ազգային լավագույն ավանդույթների կրողը, պահպանողն ու փոխանցողը,
• ունենա պետական չափորոշիչով սահմանված գիտելիքների համակարգ և ձեռք բերած գիտելիքները կյանքում ստեղծագործաբար կիրառելու ունակություն,
• օժտված լինի ինքնուրույն մտածելակերպով՝ տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությամբ,
• իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, լինի օրինապահ, ազնիվ, մարդասեր, պատասխանատվությամբ օժտված, նախաձեռնող և հասարակական գործուն դիրքորոշում ունեցող քաղաքացի,
• գիտակցի ընտանիք կազմելու անհրաժեշտությունը, պատրաստ լինի ընտանեկան կյանքին և կարողանա ճիշտ գնահատել իր կարողությունները,
• ունենա վստահություն սեփական ուժերի հանդեպ, ինքնակրթությամբ զբաղվելու կամք, ունակ լինի իր նախասիրություններին, հետաքրքրություններին և հակումներին համապատասխան մասնագիտություն և աշխատանք ընտրելու, ինքնուրույն տնտեսություն վարելու: