Տնօրեն

Սիլվա Սուրենի Սահակյան

Ծնվել է 1969թ.-ի դեկտեմբերի 26-ին Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղում,մանկավարժի ընտանիքում:
1986 թ-ին ավարտել է Գյումրու մաթեմատիկայի թեքումով N33 գիշերօթիկ միջնակարգ դպրոցը:
17.08.1986թ – 20.02 1987թ աշխատել է Գյումրու «Էլեկտրոկենցաղսարք» գործարանում որպես տեխնիկ– կոնստրուկտոր:
1992թ. ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթֆիզ բաժինը՝ ստանալով մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցչի որակավորում:
01.03.1993թ.- 26.06.1993թ աշխատել է Գյումրու թիվ 9 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի փոխարինող ուսուցչուհի:
11.08.1993թ – ից աշխատել է Գյումրու թիվ 1 միջնակարգ դպրոցում, այժմ՝ թիվ 1 ավագ դպրոց, որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
Մասնակցել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի «Ուսուցիչների մասնագիտական զարգացում» ենթածրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստումների դասընթացներին մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից:
2011 թ-ի օգոստոսի 2-17-ը մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում կազմակերպված ավագ դպրոցների ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներին:
2016թ-ի հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 26-ը մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց համար ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի իրականացրած 90-ժամյա վերապատրաստման դասընթացին և մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդների հավաստագրման քննություններին: Ստացել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:
2018թ․-ի մարտի 26-ից ապրիլի 25-ը մասնակցել է ԿԱԻ-ի իրականացրած նախաատեստացիոն առարկայական վերապատրաստմանը։
2018թ․-ի դեկտեմբերին մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի և կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած «Ֆինանսական կրթության ինտեգրումը մաթեմատիկա և հանրահաշիվ առարկաների մեջ» թեմայով 5-օրյա դասընթացին։
2019 թ.-ի սեպտեմբերի 17-ից աշխատում եմ «Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն: